Նորություններ

img-39_SKh4I.jpg
05 11 2026

Դաշնամուրային արվեստի մեծանուն ներկայացուցիչ Սվետլանա Նավասարդյանի մենահամերգը Կամերայինում

Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը նոյեմբերի 4-ին կայացել է մեր ժամանակների ականավոր դաշնակահար և մանկավարժ, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, պետական մրցանակի դափնեկիր, Սուրբ Մեսրոպ Մաշտոցի և Պատվո շքանշանների, ինչպես նաև Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու «Սուրբ Սահակ-Սուրբ Մեսրոպ» շքանշանի արժանացած, Երևանի պատվավոր քաղաքացի Սվետլանա Նավասարդյանի հոբելյանական մենահամերգը։

Երեկոյի ընթացքում դաշնակահարի մեկնաբանությամբ հնչել են Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտի «Ֆանտազիա ռե մինոր», Ռոբերտ Շումանի «Դավիդսբյունդլերների պարեր» ստեղծագործությունները և Ֆրեդերիկ Շոպենի մազուրկաները։

Համերգի ավարտին, որպես բիս Սվետլանա Նավասարդյանի կատարմամբ հնչել են Կոմիտասի և Յոհան Սեբաստիան Բախի ստեղծագործություններից։


Поделиться
Класс