Նորություններ

img-29_q0f9S.jpg
30 10 2026

Բախ և Պերգոլեզի. բարոկկո երաժշտության երեկո

Հոկտեմբերի 29-ին Հայաստանի պետական կամերային նվագախումբը՝ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Վահագն Պապյանի ղեկավարությամբ, ներկայացրել է բարոկկո երաժշտության երեկո։

Համերգի ընթացքում հնչել են բարոկկո դարաշրջանի երկու նշանավոր կոմպոզիտորների՝ Յոհան Սեբաստիան Բախի և Ջովաննի Բատիստա Պերգոլեզիի ստեղծագործությունները։

Երեկոն մեկնարկել է Յոհան Սեբաստիան Բախի Հոբոյի կոնցերտով ռե մինորում (BWV 1059 R)՝ էստոնացի հոբոյահար Մարտինե Վարնիկիի մենակատարմամբ։

Այնուհետև հնչել է Ջովաննի Բատիստա Պերգոլեզիի «Stabat Mater» ստեղծագործությունը՝ Երևանի պետական կամերային երգչախմբի մասնակցությամբ։

Մեներգային հատվածներով հանդես են եկել սոպրանո Նելլի Քալաշյանը և մեցցո-սոպրանո Մանուշ Հարությունյանը։

Երևանի պետական կամերային երգչախմբի գեղարվեստական ղեկավարն ու խմբավարն է Քրիստինա Ոսկանյանը։


Поделиться
Класс