Նոյեմբերի 12-ին՝ ժամը 19:00-ին, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը Հնագույն երաժշտության «Տաղարան» համույթը ներկայացնում է հոբելյանական համերգ՝ նվիրված համույթի կազմավորման 45-ամյակին։ Բեմում կլինեն համույթի մենակատարները, ինչպես նաև համույթի հետ տարբեր տարիներին համագործակցած, միջազգային համբավ ունեցող մենակատարներ: Համերգային ծրագիրը ներկայացնում է «Տաղարան» համույթի 45-ամյա գործունեության ընթացքում ձևավորված բազմաշերտ երկացանկի ամենասիրված ստեղծագործությունները։
Գեղարվեստական ղեկավար և դիրիժոր, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Սեդրակ Երկանյան։
Մենակատարներ՝
- Գայանե Ղամբարյան. սոպրանո
- Գալինա Ցոլակյան. սոպրանո
- Լուսինե Մարկոսյան. մեցցո-սոպրանո
- Հովսեփ Նշանյան. բարիտոն
- Հասմիկ Հարությունյան. բլուլ
- Արտակ Ասատրյան. դուդուկ
- Թերեզա Ոսկանյան. երգեհոն
Հատուկ հյուրեր՝
- Անուշ Հովհաննիսյան. սոպրանո, Միացյալ Թագավորություն
- Իրինա Զաքյան. սոպրանո
- Նիկոլայ Մադոյան. ջութակ
Ծրագրում՝
Գերոնիմո Խիմենես. «Me llaman la primorosa», «Սևիլյան սափրիչը» սարսուելայից
Լուիջի Արդիտի. «Il Baccio»
Անտոնիո Վիվալդի. Ջութակի կոնցերտ RV 352, A dur
Հենրի Փյորսել. Շեփորի մեղեդի և արիա
Բարսեղ Կանաչյան. «Օրոր»
Խաչատուր Ավետիսյան. «Անընդհատ շարժում»
Համբարձում Բերբերյան. «Անոր»
Գուսան Շահեն. «Յար քու բարակ բոյին մեռնեմ», «Բինգյոլ»
Ժողովրդական երգերի և նվագների մշակումներ.
«Հովվի կանչ»
«Վայոց Ձորի հորովել»
«Ինջինար յար»
«Պարերգ Մուսալեռան»
«Վզնոցդ ես եմ նախշել»
Տոմսերի արժեքը՝ 2000, 3000, 5000 ՀՀ դրամ
Պարտեր 1-5-րդ կարգ 5000 ՀՀ դրամ
6-13-րդ կարգ 3000 ՀՀ դրամ
Ամֆիթատրոն և օթյակ 2000 ՀՀ դրամ
Համերգը նախատեսված է 6 տարեկանից բարձր հանդիսատեսի համար:
Տեղեկությունների համար զանգահարել՝ (010) 526-718։
Տոմսարկղ՝ (010) 586-046, (055) 220-120։






